Մոսկվայի մետրոյում պայթյուն է տեղի ունեցել
- 13 hours ago
- 1 min read

Մոսկվայի մետրոյում՝ «Բիցևսկի Պարկ» կայարանում, սարքավորումների պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է «112» թելեգրամյան ալիքը:
«Новости Москвы» թելեգրամյան ալիքը գրում է, որ պայթյունի պատճառը կարող էր լինել հոսանքընդունիչի կամ ենթավագոնային սարքավորումների անսարքությունը: Տուժածների մասին տեղեկություններ չկան։ Գնացքների երթևեկությունը վերականգնվել է։




















