Բերդ մշակույթի կենտրոնն ահազանգում է. «Սա Տավուշի մարզի անձնագիրն է
- Elen Hovsepyan

- 10 minutes ago
- 1 min read

Բերդ մշակույթի կենտրոնն ահազանգում է. «Սա Տավուշի մարզի անձնագիրն է։
Մեկ պատկերում՝ Տավուշ բերդը՝ պեղումներից առաջ և հետո, հողային շերտի բացվածքով։
Խոստացված ամրակայումը այդպես էլ չկատարվեց, և այսօր՝ անձրևաջրերի ազդեցության տակ, մեր պատմությունը բոլորիս աչքի առաջ քայքայվում է։
Երբ բարձրաձայնում ենք խնդրի մասին, պատասխանում են՝
«շինարարական մրցույթ է հայտարարված»։
Ենթադրենք՝ ոչ ոք չի մասնակցել։
Բայց արդյո՞ք սա նշանակում է, որ մեր պատմական ժառանգությունը պետք է այսպես լուռ ու անտարբերորեն քանդվի մեր աչքի առաջ»։




















