Search
Բելգրադում ավտոմեքենան մխրճվել է ցուցարարների ամբոխի մեջ
- 24timeam
- Mar 15
- 1 min read

Բելգրադում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ BMW-ի վարորդը մխրճվել է ամբոխի մեջ՝ վրաերթի ենթարկելով մի քանի ցուցարարի, գրում է Blic-ը։ Նշվում է, որ ոստիկանները բերման են ենթարկել 50-ամյա վարորդին։
Տուժածները հոսպիտալացվել են։
Բելգրադում ավելի քան չորս ամիս է՝ բողոքի ակցիաներ են։ 2024-ին աշնանը երկաթուղային կայարանում բետոնե ծածկի փլուզման հետևանքով զոհվել էր 15 մարդ։ Ցուցարարները պահանջում են արդար հետաքննություն անցկացնել ու պատժել մեղավորներին։