Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ. կա զnհ և տասնյակ տուժածներ
- 6 hours ago
- 1 min read

Բեռլինում անցկացվող Christopher Street Day (CSD) ԼԳԲՏ փրայդի ընթացքում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս 16-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել, որոնցից մի քանիսի վիճակը գնահատվում է ծանր։ Այս մասին հայտնում են Բեռլինի ոստիկանությունից։
Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 25-ի երեկոյան՝ տեղական ժամանակով ժամը 22:00-ի սահմաններում, Բեռլինի կենտրոնական Տիրգարտեն թաղամասի Ախորնշտայգ փողոցում՝ երկօրյա միջոցառման երկրորդ օրը։ Դեպքից հետո կազմակերպիչները հայտարարել են փրայդի ծրագրերի վաղաժամ ավարտի մասին։
Ականատեսների փոխանցմամբ՝ մարդկանց բազմության մեջ մխրճվել է սպիտակ ֆուրգոն, որի վարորդը բախումից հետո դուրս է եկել մեքենայից և դիմել փախուստի։
Բեռլինի ոստիկանությունը միջադեպը որակել է որպես ահաբեկչական հարձակում և հրապարակել կասկածյալի լուսանկարն ու նկարագրությունը։ Ըստ իրավապահների՝ որոնվում է 21-ամյա Աբդուլ Բալութը։




















