ՖԻԲԱ․ Հայաստանի հավաքականը 91-րդն է
- Elen Hovsepyan

- Aug 15, 2024
- 1 min read

Բասկետբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻԲԱ) հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը։
Տղամարդկանց Հայաստանի հավաքականը 91-րդն է։
Հայաստանի հավաքականը նախորդ ցուցակի համեմատ նահանջել է 7 հորիզոնական։
Լավագույն տասնյակում են ԱՄՆ-ի, Սերբիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Կանադայի, Իսպանիայի, Ավստրալիայի, Արգենտինայի, Լատվիայի, Լիտվայի հավաքականները։




















