26/21 տեղամասում 66 հոգի քվեարկել է օգնողի հետ. Դանիել Իոաննիսյան
- 4 hours ago
- 2 min read

«Քվեարկության օրն աշխատել ենք շուրջ 700 դիտորդների կազմով, որոնք 300 շրջիկ և 35 արագ արձագանքման խմբերով գործել են հանրապետության ողջ տարածքում»,-հրավիրված ասուլիսում հայտնեց «Անկախ դիտորդ» դաշինքի անդամ «Իրազեկ քաղաքացիների միավորման» ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը։ Ասուլիսին ներկա էին նաև դաշինքի անդամ մյուս կազմակեևպությունները՝ Հելսինկյան քաղաքացիական անսամբլեայի վանաձորի գրասենակի, «Ուղղակի ժողովրդավարություն» հասարակական կազմակերպությունը։
Իոաննիսյանը տեղեկացրեց, որ առաքելության երկարաժամկետ հատվածը սկսվել է դեռ մայիսի 9-ին՝ 13 այնուհետև 43 անդամներով։
Նրա տեղեկացմամբ, դիտորդներն այցելել են 95% տեղամաս՝ 391 տեղամասային և 38 ընտրատարածքային։
«Ամենամեծ խնդիրը ընտրակաշառքի դեպքերն են, որոնք արձանագրել է Հակակառուպցիոն կոմիտեն, և Ռուսաստանի միջամտության գործոնն էր, որը դրսևորված էր 4 բաղադրիչներով, տեղեկատվական դաշտի ազդեցությունը, յուրային քաղաքական ուժերի օգտին ապօրինի ֆինանսավորման ներգրավումը, ռուսաստանում գտնվող հայ ընտրողների վերաբերյալ ապօրինի ընտրությունը, տնտեսական պատժամիջոցներով Հայաստանում ընտրողի վրա ազդեցությունը։
«Մեր այցելած տեղամասերից 844-ում, եղել են ընթացակարգային խախտման 121 դեպք, որոնք վերահսկմանն է վերաբերել և չի նպաստել քվեարկության գաղտնիության խախտմանը։
Բայց այդ 121 դեպքի 1/3-րդ-ն է, որ դրսևորվել է ընտրողների վրա անմիջական ներգործությամբ։ Արձանագրվել քվեարկության գաղտնիության խախտման 122 դեպք և 59 դեպք ընտրատեղամասերում քարոզչության վերաբերյալ՝ հիմնականում հագուսի վրա քարոզչության խորհրդանիշների կրումը։ Արձանագրվել է բռնությամբ չուղեկցվող 75 կոնֆլիկտային իրավիճակ»,-հայտնեց դիտորդը։
Նա տեղեկացրեց, որ մի տեղամասում քաշքշոց է եղել, բայց դրանց մասնակիցները միևնույն կուսակցության ներկայացուցիչներ են եղել։
«Հանցագործությունների մասին 4 հաղորդում ենք ներկայացրել, որոնցից մեկը վերաբերում է քվերակության գաղտնիության խախտմանը, 19 զինծառայողին քվեարկության իրավունքից զրկելուն՝ հրամանատարի կողմից զինծառայողներին ընտրացուցակներում չներառելու հետևանքով, մեկը՝ ընտրատեղամասում պատշաճ քանակի քվեաթերթիկ չտրամադրելու դեպքին, 4-ը վերաբերում է ծրարների լուսաթափանցելիության մասին, որը ԿԸՀ-ի թերացման արդյունք է»,-ասաց Իոաննիսյանը՝ շարունակելով.
«Արարատի մարզի 12/13 ընտրատեղամասում առնվազը մինչև ժամը 6-ը, միգուցե ամբեղջ ընթացքում բացակայել է «Ազգային ժողովրդավարական բևեռի» քվեաթերթիկները, այսինքը բոլոր ընտրողներին 18-ի փոխարեն 17-ական քվեաթերթիկ է տրվել։
«Եղե են երեք տեղամասեր, որտեղ քվեարկության ավարտն էապես ուշացել է դրանք են 35/65, 20/56 և 10/51 տեղամասերն են, բոլոր 3-ում էլ զինծառայողների կուտակումնրե են տեղի ունեցել»,-ասաց Իոաննիսյանը և բացատրեց, որ զինծառայողները եկել են ժամը 20։00-ից որոշ ժամանակ առաջ և տեղամասերում որոշել են որ զինծառայողները պետք է քվեարկեն։
«Կան դեպքեր, որ պետք է քննության արժանանան. 26/21 տեղամասում, որտեղ 66 հոգի քվեարկել է օգնողի հետ»,- ասաց Իոանիսյանը՝ նշելով, որ այդ տարածքում չի եղել ծերանոց։
Տեղեկացնելով, որ դիմել են, որ ԱՊՀ մեկ դիտորդի զրկեն առաքելությունից՝ կոնկրետ ուժի օգտին քարոզելու համար՝ Իոաննիսյանը նշեց, որ ընտրատեղամասների 8 %-ում խնդիրներ են տեսել հաշվարկի ընթացքում, բայց դրանք քվերակության արդյունքների կեղծելուն չեն վերաբերել։




















