Ի՞նչ հիվանդությունների դեմ պայքարում պետք է բալ ուտել
- 39 minutes ago
- 1 min read

Բալը հարուստ է վիտամիններով և այլ սննդանյութերով, ինչը նպաստում է սիրտ-անոթային հիվանդությունների, շաքարախտի և այլ հիվանդությունների դեմ պայքարում։ Ժողովրդական բժշկության մեջ, բացի բալի պտուղներից, օգտագործվում են նաև բալի ճյուղերը, տերևներն ու պոչերը: Օրինակ` բալի ճյուղերից պատրաստված թուրմը թեթևացնում է անգինայով ու լնդերի բորբոքումով հիվանդների վիճակը:
Բալը հարուստ է վիտամին C-ով, պղնձով, կալիումով և մանգանով։ Բացի այդ, այս պտուղը լրացնում է օրգանիզմում B և K վիտամինների պաշարները, հագեցնում այն պոլիֆենոլներով։
Գիտնականները մի շարք հետազոտություններ են անցկացրել, որոնց արդյունքները հաստատել են բալի օգտակար հատկությունները առողջության համար։ Օրինակ, այն օգտակար է սրտի հիվանդությունների կանխարգելման համար՝ շնորհիվ անտոցիանների և կարոտինոիդների բարձր մակարդակի, որոնք ունեն հակաօքսիդանտ, հակաբորբոքային և հակաայտուցային հատկություններ։




















