ՀՀ ԶՈՒ ֆուտբոլի հավաքականը մեկնել է Նիդերլանդներ՝ մասնակցելու 2027 թվականին ԱՄՆ-ում կայանալիք զինվորականների համաշխարհային խաղերի ֆուտբոլի առաջնության որակավորման առաջնությանը
- 22 hours ago
- 1 min read

ՀՀ ԶՈՒ ֆուտբոլի հավաքականը մեկնել է Նիդերլանդների Թագավորություն՝ մասնակցելու 2027 թվականին ԱՄՆ-ում կայանալիք զինվորականների համաշխարհային խաղերի ֆուտբոլի առաջնության որակավորման առաջնությանը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
ՀՀ ԶՈՒ թիմն ընդգրկվել է Գերմանիայի, Իսպանիայի և Իռլանդիայի ԶՈՒ հավաքականների հետ մեկ խմբում։
Հանդիպումները տեղի են ունենալու հետևյալ ժամանակացույցով.
մարտի 23-ին՝ ՀՀ–Իռլանդիա,
մարտի 24-ին՝ ՀՀ–Գերմանիա,
մարտի 26-ին՝ ՀՀ–Իսպանիա։
Մարտի 27-ին կանցկացվեն կիսաեզրափակիչ և եզրափակիչ խաղերը




















