top of page

Ունենք պատկերացում՝ ում կառաջադրենք Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնի համար. Նարեկ Կարապետյան

  • 20 hours ago
  • 1 min read

Այո՛, ունենք պատկերացում: Վերջնական որոշումը տեղի կունենա Ազգային ժողովի նիստից մի քանի ժամ առաջ, ընդհանուր խմբակցության հանդիպմանը, այդպես է գործընթացը, դրանից հետո հանդես կգանք հայտարարությամբ: Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ պատասխանելով լրագրողի՝ ունե՞ք որոշում, թե ո՞ւմ եք առաջադրելու ԱԺ փոխնախագահի և հանձնաժողովների նախագահների պաշտոնների համար:

Հարցին՝ վերցնելու են այդ պաշտոնները, Նարեկ Կարապետյանն ասել է՝ կան մի քանի դիրքավորված ուղղություններ, որոնք վերահսկման համար բավականին կարևոր են:

«Հնարավոր է՝ վերահսկողության ֆունկցիա ունենալու համար իրենց գործերին, դիտարկենք վերցնել»,-նշել է նա:

Լրագրողը հետաքրքրվել է՝ ո՞ր հանձնաժողովներն են «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնահերթության շարքում, որին ի պատասխան Նարեկ Կարապետյանն ասել է՝ եթե ասեմ, իրենք այդ հանձնաժողովը կվերցնեն:

 
 
bottom of page