«Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ պայմանավորված երթևեկության համար փակ կլինեն մի շարք փողոցներ
16 hours ago
1 min read

«էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի դիմացի հրապարակում միջոցառում կազմակերպելու նպատակով կդադարեցվի երթևեկությունը: Տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:
«Էրեբունի-Երևան 2808»-ամյակին նվիրված տոնակատարության շրջանակում հոկտեմբերի 9-ին ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Գուրգեն Մահարու և Նուբարաշենի փողոցներում, ինչպես նաև Խաչիկ Դաշտենցի փողոցից դեպի աջ և Էրեբունի փողոցից դեպի ձախ ուղղություններով։




















