top of page

ՀԷՑ-ը վերադառնալու է իր օրինական տիրոջը, իրենք արդեն հասկացել են, որ չեն կարող կառավարել այն․ Սամվել Կարապետյան

1 hour ago
1 min read

ՀԷՑ-ը վերադառնալու է իր օրինական տիրոջը, իրենք արդեն հասկացել են, որ չեն կարող կառավարել այն։ Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։

«ՀԷՑ–ի մասով դուք մի անհանգստացեք, ՀԷՑ–ը կվերադառնա իր օրինական տիրոջը, իրենք էլ ոչ մի բան չեն կարողանալու անել, որովհետև արդեն հասկացել են, որ չեն կարող կառավարել ՀԷՑ–ը, հիմա էլ ցնցումների մեջ ընկած ինչ-որ մարդիկ են ման գալիս, որպեսզի վերջիններս վերցնեն ու կառավարեն»,– նշել է Կարապետյանը։

Հարցին, թե արդյո՞ք այս ամիս իրատեսական է համարում ՀԷՑ–ը դրսի կապիտալի սեփականատերերին վաճառելու սցենարը, Կարապետյանը պատասխանեց, որ պետք է կարողանան վերցնել, որ նոր վաճառեն։

«Եթե մենք վաճառենք, մենք կարող ենք վաճառել, բայց չենք վաճառելու»,– շեշտել է նա։

 
 
1/3066
bottom of page