top of page

Ես չեմ տեսնում որևէ մեկին, ով ինձանից լավն էր. Մբապեն՝ «Ոսկե գնդակի» մասին

1 day ago
1 min read



«Ռեալ Մադրիդի» հարձակվող Կիլիան Մբապեն գնահատել է «Ոսկե գնդակի» իր հնարավորությունները։

27-ամյա ֆուտբոլիստն ընդգրկվել է այս շաբաթ հայտարարված մրցանակի 30 հավակնորդների ցանկում։ Հաղթողը կհայտարարվի հոկտեմբերի 26-ին Լոնդոնում կայանալիք արարողության ժամանակ։

«Ես չեմ տեսնում որևէ մեկին, ով անցյալ մրցաշրջանում ինձանից լավն էր։ Կարծում եմ՝ ես հնարավորություն ունեմ», - euro-football.ru-ի հաղորդմամբ, Մբապեի խոսքերն է մեջբերել Ֆաբրիցիո Ռոմանոն։

Կիլիան Մբապեն Լա Լիգայի, Չեմպիոնների լիգայի և Աշխարհի առաջնության լավագույն ռմբարկուն էր, բայց «Ռեալ Մադրիդի» կամ Ֆրանսիայի ազգային հավաքականի հետ ոչ մի թիմային գավաթ չի նվաճել։

 
 
1/3068
bottom of page