top of page

Նոր մանրամասներ` Գյումրիում տեղի ունեցած ծեծկռտnւք-դանակահարnւթյnւնից

7 hours ago
1 min read

Իրավապահները պարզել են սեպտեմբերի 11-ին, Գյումրի քաղաքի Ծննդատան փողոց 32 հասցեում տեղի ունեցած սպանության մասնակիցների, մահացածի և կասկածյալների ինքնությունը։

Ինչպես հայտնում է Shamshyan.com, քրեական ու համայնքային ոստիկանները պարզել են, որ ժամը 11։00-ի սահմաններում նշված հասցեում ավտոմեքենայի կայանման հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել ՌԴ քաղաքացի 44-ամյա Թովմաս Ղուկասյանի և 26-ամյա Գոռ Հովհաննիսյանի միջև, որին միջամտել է մյուս հարևանը՝ 77-ամյա Միշա Ղազարյանը, ով ձեռքով հարվածել է Թ. Ղուկասյանին, նրա հորեղբոր որդուն՝ Շիրակի մարզի բնակիչ 41-ամյա Ֆրունզե Ղուկասյանին, որից հետո Ծննդատան փողոց 39 հասցեի դիմաց միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել վերջինիս հայրը՝ Շիրակի մարզի բնակիչ 64-ամյա Գարեգին Ղուկասյանը և Մ. Ղազարյանը։

ժամը 16։00-ի սահմաններում Գ. Ղուկասյանը նշված հասցեի բակում հանդիպելով Մ. Ղազարյանին՝ միջադեպի վերաբերյալ կրկին վիճաբանել են, որի ընթացքում Մ. Ղազարյանը, փեսան՝ Շիրակի մարզի բնակիչ 57-ամյա Սամվել Սիմոնյանը, վերջինիս որդին՝ Շիրակի մարզի բնակիչ 26-ամյա Միշա Սիմոնյանը, ձեռքերով, մետաղյա թասով և մուրճով հարվածներ են հասցրել Գ. Ղուկասյանի գլխին և մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, որի ընթացքում Գ. Ղուկասյանը ձեռքին եղած ծալովի դանակով հարվածել է Մ. Սիմոնյանին և Ս. Սիմոնյանին, ինչի հետևանքով Մ. Սիմոնյանը մահացած վիճակում, իսկ Ս. Սիմոնյանը և Գ․ Ղուկասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն։


 

 
 
1/3068
bottom of page