Վիրահատությունից հետո ռիսկի գործոններ կային. այս պահին կառավարելի են, բայց չի նշանակում՝ ամբողջությամբ հաղթահարված. փաստաբանը՝ Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակի մասին
41 minutes ago
1 min read

«Ամեն դեպքում ունենք այն, ինչ ունենք: Այս պայմանները հաշվի առնելով, այստեղ ոչ փորձ ենք անում ցույց տալ, թե վա՜յ, տեսե՛ք՝ շատ ավելի վատ ենք, ոչ էլ փորձ ենք անում ցույց տալ, թե տեսեք՝ ընդհանրապես առողջական որևէ խնդիր չկա: Նախագահի առողջական խնդիրների մասին բոլորը տեղյակ են»,-նշել է նա:
Փաստաբանն ընդգծել է, որ Ռոբերտ Քոչարյանի՝ քրեակատարողական փակ հիմնարկում գտնվելու պահին, վիրահատությունից անմիջապես հետո որոշակի ռիսկի գործոններ կային, որոնք, ըստ Օրբելյանի, այս պահին կառավարելի են, բայց չի նշանակում՝ ամբողջությամբ հաղթահարված:
«Պահման պայմանների հետ կապված կան լրջագույն խնդիրներ, զբաղվում ենք, ամեն ինչ չէ, որ բարձրաձայնում ենք, որովհետև տեսնում ենք նաև այլ դեպքեր, որոնք ավելի պրոբլեմատիկ են»,-հավելել է Արամ Օրբելյանը:




















