Ցանկանում եմ իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել այն բարի խոսքերի համար, որոնք Դուք ուղղել եք ինձ Ձեր ուղերձում. Ալիևը՝ Թրամփին

Ցանկանում եմ իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել այն բարի խոսքերի համար, որոնք Դուք ուղղել եք ինձ Ձեր ուղերձում: Այս մասին X-ի իր էջում գրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ շնորհակալություն հայտբնելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:
«Հարգելի՛ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփ,
Ցանկանում եմ իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել այն բարի խոսքերի համար, որոնք Դուք ուղղել եք ինձ Ձեր ուղերձում՝ նվիրված «Թրամփի երթուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի մեկնարկին»,- գրել է Ալիևը:
Հիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Հայաստանի և ԱՄՆ կողմից համատեղ իրականացվող ԹՐԻՓՓ նախագծի և տարածաշրջանային ապաշրջափակման գործնական փուլի մեկնարկի մասին:
Ավելի ուշ Թրամփը շնորհավորել է Փաշինյանին՝ «նրա խիզախ առաջնորդության համար»:
«Ցանկանում եմ շնորհավորել իմ ընկերոջը՝ վարչապետ Փաշինյանին, նրա խիզախ առաջնորդության համար,նա ընտրեց խաղաղության ուղին: Նիկոլ Փաշինյանը բացառիկ մարդ է. նա մեզ հետ աշխատեց՝ վերջ դնելու Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական հակամարտությանը»,- նշել է Դոնալդ Թրամփը։




















