Առաջին մեդալը Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում, Էլիդա Քոչարյանը հաղթել է Ռումինիայի ներկայացուցչին
1 day ago
1 min read

Առաջին մեդալը Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում: Մինչև 23 տարեկանների Եվրոպայի եռակի չեմպիոն Էլիդա Քոչարյանն մեկ քարորդ եզրափակչում ժամանակից շուտ հաղթել է Ռումինիայի ներկայացուցիչ Անդրեա Կրինությանին, և դուրս եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ:
Վճռորոշ մենամարտում Էլիդան ոչ մի շանս չտվեց մրցակցին: Գրագետ օգտագործելով իր ֆիզիկական տվյալները հայ մարզուհին մրցակցին պահում էր տարածության վրա ու տեղ հասցնում ուժգին հարվածները: Արդյունքում մեկ նոկդաուն առաջին ռաունդում և երկու նոկդաուն երկրորդ ռաունդում, որից հետո մրցավարը դադարեցրել է մենամարտն ու հաղթանակը շնորհել Էլիդային:




















