top of page

Ինչ մեդալ էլ բաժանեք՝ մեկ է, Արմեն Գրիգորյանը մնալու է իր արմատներն ու հայրենիքը nւրացած, Արցախի հանձման գործում նշանակալի դեր ունեցած անձ. Տիգրան Աբրահամյան

1 day ago
1 min read
Ինչ մեդալ էլ բաժանեք՝ մեկ է, Արմեն Գրիգորյանը մնալու է իր արմատներն ու հայրենիքը ուրացած, Արցախի հանձման գործում նշանակալի դեր ունեցած անձ: Այս մասին գրել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տիգրան Աբահամյանը։

«ԱԽ նախկին քարտուղար, ծնունդով արցախցի Արմեն Գրիգորյանին պարգևատրել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալով:

Առաջին հարցը, որ առաջ է գալիս՝ ո՞ր հայրենիքի: Արմենի հայրենիքն իր ղեկավարը, իր քաղաքական թիմը, հենց ինքը հռչակել են Ադրբեջան:

Այսինքն՝ ստացվում է, որ Արմեն Գրիգորյանն Ադրբեջանին նշանակալի ծառայություն է մատուցել՝ ինչպես այդ մեդալի բնութագիրն է, դրա համար էլ պարգևատրել են:

Ինչ մեդալ էլ բաժանեք, ինչ պաշտոն էլ տաք, տո մարշալի կոչում էլ շնորհեք՝ մեկ է, Արմեն Գրիգորյանը մնալու է իր արմատներն ու հայրենիքը ուրացած, Արցախի հանձման գործում նշանակալի դեր ունեցած ու մեր ժողովրդի շահերը սակարկման դրած անձ»,- գրել է Աբրահամյանը:

1/3084
bottom of page