ԱԳՆ-ն պատասխանել է՝ ինչու է Հայաստանն Արաքս գետի պատնեշի նախագիծը համաձայնեցնում Թուրքիայի հետ
- Elen Hovsepyan

- 19 hours ago
- 1 min read

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը, մեկնաբանել է, թե ինչու է Երևանը Արաքսի ափին ամբարտակ կառուցելու նախագիծը համաձայնեցնում Անկարայի հետ, թեև պայմանագրում նման պահանջ չկա։
Ավելի վաղ գրել էինք, որ արդեն մեկուկես տարի է` Հայաստանը Արաքս գետի ափին ամբարտակ կառուցելու հարցը համաձայնեցնում է Թուրքիայի հետ։ Սակայն երկրների միջև գործող` սահմանային գետերի և գետակների մասին կոնվենցիան ենթադրում է, որ Հայաստանը պարտավոր է միայն «ժամանակին զգուշացնել» շինարարության մասին։ «Համաձայնեցման» անհրաժեշտություն չկա։
Sputnik Արմենիան հարցում էր ուղարկել ԱԳՆ՝ հետաքրքրվելով, թե ինչու է Հայաստանը Թուրքիայի հետ համաձայնեցնում ամբարտակի շինարարությունը, այդ թվում` նախագծային փաստաթղթերը, երբ ԽՍՀՄ-ի և Թուրքիայի միջև 1972 թվականին կնքված պայմանագրի համաձայն` Երևանը պետք է պարզապես տեղեկացնի այդ մասին։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնել են, որ ՀՀ–ն ծանուցել է Թուրքիայի Հանրապետությանը Արաքս գետի ափամերձ հատվածի ամրակայման աշխատանքների վերաբերյալ՝ պայմանագրային դրույթներին համապատասխան։
«Միաժամանակ, ըստ անհրաժեշտության, կողմերի միջև թեմայի վերաբերյալ լինում են շփումներ և խորհրդակցություններ՝ երկու հարևան երկրների միջև համագործակցության տրամաբանության մեջ», - հավելել են ԱԳՆ-ից:




















