Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ բախվել են «Nissan Versa»-ն ու «Opel Vectra»-ն․ կան վիրավորներ
- Elen Hovsepyan

- 3 hours ago
- 1 min read

Այսօր՝ նոյեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 59 կմ հատվածում բախվել են 42-ամյա Թերմինե Փ․-ի վարած «Nissan Versa» մակնիշի և 58-ամյա Արմեն Պ․-ի վարած «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։




















