top of page

Իսպանիան չի վախենnւմ առևտրային կապերը խզելnւ ԱՄՆ-ի սպшռնալիքներից. Յոլանդա Դիաս

  • 2 hours ago
  • 1 min read

Իսպանիան չի վախենում դիմակայել ԱՄՆ-ին, հայտարարել է Իսպանիայի կառավարության փոխվարչապետ և «Sumar» ձախակողմյան քաղաքական դաշինքի հիմնադիր Յոլանդա Դիասը։ Այս մասին գրում է Politico թերթը, որը հարցազրույց է վերցրել նրանից:

«Դիասը հայտարարել է, որ իր երկիրը չի վախենում դիմակայել ԱՄՆ նախագահին և վախ չի զգում Մադրիդի հետ առևտրային կապերը խզելու նրա սպառնալիքի առջև»,- գրում է պարբերականը:

Նրա խոսքով՝ Թրամփը համաշխարհային արտակարգ դրություն է հայտարարել։ Նա հավելել է, որ ցավի և բացարձակ անորոշության նման պահերին իսպանացիները պետք է համարձակ լինեն իրենց պատասխան գործողություններում:

Հիշեցնենք, որ Իսպանիան արգելել է պետության տարածքում գտնվող «Ռոտա» և «Մորոն» ռազմաբազաների օգտագործումը Իրանի դեմ գործողությունների համար, ինչի պատճառով Թրամփը սպառնացել է թագավորությանը տնտեսական միջոցներով, այդ թվում՝ առևտրային հարաբերությունների հնարավոր խզմամբ։

 
 
1/2721
bottom of page