top of page

«Ադրբեջանն օգտագործել է ՀՀ կառավարչին՝ իր ծրագրերի իրացման համար»․ Տիգրան Աբրահամյան

  • Dec 10, 2025
  • 1 min read

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «ՀՀ իշխանության` խաղաղությունը որպես փաստ ներկայացնելուն ի պատասխան, Ադրբեջանի նախագահը Բաքվում խոսել է ադրբեջանցիների` Հայաստան վերադառնալու իրավունքի մասին, մեղադրել ադրբեջանցիներին վտարելու, ադրբեջանական հոգևոր, մշակութային արժեքների ոչնչացման մասին: Մի խոսքով այն ամենի մասին, ինչի մասին 5 տարի խոսում են:


Մի քանի օր առաջ էլ Ալիևի օգնականը ՀՀ պաշտոնյայի ներկայությամբ խոսում էր «Զանգեզուրի միջանցքի», ՀՀ-Ադրբեջան երկխոսության արդյունքում Ադրբեջանի լիդերության աճի և տարածաշրջանում գործոն դառնալու մասին:


Ադրբեջանն իր պահանջների ճնշող մեծամասնությունը ստացել է, օգտագործել է ՀՀ կառավարչին` իր իմիջային և հավակնոտ ծրագրերի իրացման համար, ինքը վերածվել է տարածաշրջանային գործոնի, իսկ Հայաստանին զրկել ինքնուրույն գործելու հնարավորությունից:


Եվ ի՞նչ է անելու Ադրբեջանը ստեղծված իրավիճակում, այո՛, մինչև վերև պրեսսինգի ենթարկելու Հայաստանին՝ ստանալու այն, ինչը դեռ իրականություն չի դարձել»:

 
 
1/2716
bottom of page