top of page

Սարատովի մարզում ձերբակալված Ռուբիկ Հակոբյանը կասկածվում է սպանության ու սպանության փորձի համար

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Nov 24, 2024
  • 1 min read
ree

ՌԴ Սարատովի մարզի Մարքս քաղաքում ձերբակալել են ճանապարհային կոնֆլիկտի ժամանակ հրաձգություն իրականացրած կասկածյալին` 1983 թվականին ծնված տղամարդու: Հրաձգության հետևանքով մեկ մարդ մահացել է, իսկ երկրորդը հոսպիտալացվել է, հայտնում է ՌԴ ՆԳՆ մարզային վարչությունը։

Ձերբակալված Ռուբիկ Հակոբյանը հանցագործության վայրից փախուստի դիմած մեքենայի տերն է։ Տղամարդուն բերման են ենթարկել իր բնակարանից: Նա ձեռնարկատեր է:Մարքսում հրաձգությունը տեղի է ունեցել նոյեմբերի 24-ի կեսօրին։ Երկու տղամարդ Oka-ով շրջանցել են սև Land Cruiser-ը, սակայն վերջինիս վարորդը հետապնդել ու կանգնեցրել է նրանց, վարորդների միջև ծագած ծեծկռտուքը վերածվել է կրակոցների, գրում է Baza. 32-ամյա ավտոմեխանիկը տեղում մահացել է, իսկ նրա 48-ամյա ընկերը հոսպիտալացվել է։ Ամենագնացի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի:

1/2452
bottom of page