top of page

Դեկտեմբերի 16-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 2 hours ago
  • 1 min read
ree

Դեկտեմբերի 16-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Գուրգեն Մահարի փողոցի տներից մեկում Հնդկաստանի քաղաքացին ցնցումների մեջ է ընկել ու ընկերների ներկայությամբ մահացել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ մահացածը հանդիսանում է Հնդկաստանի քաղաքացի 29-ամյա Բորա Ռաուլը։ Արտաքին զննությամբ դիակի վիա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

 
 
1/2547
bottom of page