Աստանայում Մեսրոպ Մաշտոցի անունով փողոց է անվանակոչվել
- Elen Hovsepyan
- 2 hours ago
- 1 min read

Աստանայում Մեսրոպ Մաշտոց փողոցի բացման մասին հայտարարվել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի՝ 2024 թվականի ապրիլին Երևան կատարած պաշտոնական այցի ժամանակ։
Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարարն իր շնորհավորական խոսքում ընդգծել է, որ Մեսրոպ Մաշտոց փողոցի բացումը բարեկամության նոր խորհրդանիշ է և երկու ժողովուրդների՝ փոխըմբռնումն ու մշակութային միասնությունն ամրապնդելու համատեղ ցանկության դրսևորում։




















