top of page

Հերթական խոշոր ավտովթարը Նոր Երզնկա գյուղի կամարի մոտ. բախվել են Jeep-ն ու Lada-ն. կան վիրավորներ

  • Writer: 24timeam
    24timeam
  • Dec 21, 2024
  • 1 min read

Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին՝ Նոր Երզնկա գյուղի կամարի հարևանությամբ, բախվել են «Jeep» և «Lada» մակնիշի ավտոմեքենաները:  Հայտնում է Shamshyan.com-ը: 



Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների՝ օպերատիվ են գործել Աշտարակի շտապօգնության բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:  



Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:   Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով «Lada»-ն վերածվել է մետաղե ջարդոնի, «Jeep»-ն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց:



ֆոտոլրագրողը հայտնում է, որ իրավիճակը դեպքի վայրում բավականին լարված է, մեծ թվով գյուղացիներ ի նշան բողոքի փակել են ճանապարհը և պահանջում են, որպեսզի պատասխանատուները վերջապես հարցին լուծում տան. այս հատվածում 40-ից ավելի ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, այդ թվում՝ ողբերգական:

1/2076
bottom of page