top of page

Փրկարարները հայտնաբերել են մոլորված երեխաներին․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում

  • 3 minutes ago
  • 1 min read

Հուլիսի 26-ին՝ ժամը 16։54-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ բնակավայրում՝ Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում, երեխաներ են մոլորվել։ Հայտնում են փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Մեծ Պարնիի կամավորական հրշեջ-փրկարարական խմբից 4 կամավոր:

Ժամը 18։15-ի սահմաններում Մեծ Պարնի բնակավայրում փրկարարները և կամավորները հայտնաբերել են երեխաներին։

Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցել են 16 փրկարարական ծառայող և 4 կամավոր։

 
 
1/2992
bottom of page