top of page

ԵԹԵ ՈՐՈՇԵՄ ԱՆՋԱՏԵԼ «STARLINK»-Ը, ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԲԱՆԱԿԻ ՎԵՐՋԸ ԿԳԱ. ՄԱՍԿ

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Mar 9
  • 1 min read
ree

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը X սոցցանցում հայտարարել է, որ «Starlink» արբանյակային ինտերնետ համակարգը ուկրաինական բանակի հիմնամասն է, և եթե որոշի անջատել այն, Ուկրաինայի զինված ուժերի առաջնագիծը կփլուզվի։



«Իմ «Starlink» համակարգը ուկրաինական բանակի հիմնամասն է: Նրանց ողջ առաջնագիծը կփլուզվի, եթե անջատեմ այն»,- ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ գրել է Մասկը:


Ավելի վաղ արևմտյան լրատվամիջոցները հայտնել էին, որ ամերիկացի բանակցողները, իբր, ԱՄՆ-ին ուկրաինական հանքային ռեսուրսներին հասանելիություն տալու գործարքի քննարկումների ժամանակ բարձրացրել են «Starlink» արբանյակային ինտերնետ համակարգի հասանելիության դադարեցման հարցը: Սակայն ավելի ուշ «Starlink»-ի սեփականատեր Մասկը հերքել էր այս տեղեկությունը։





 
 
1/2534
bottom of page