Ծեծկռտուք՝ Արաքսում․ գյուղացիների պատմելով՝ ծեծել են ՔՊ-ական համայնքապետ Ղազար Ղազարյանին
- 3 hours ago
- 1 min read

MakaryanNews-ը գրում է․ «MakaryanNews-ի տեղեկություններով՝ երեկ խոշոր միջադեպ ու ծեծկռտուք է տեղի ունեցել Արմավիրի մարզի Արաքս խոշորացված համայնքի ղեկավար, ՔՊ-ական Ղազար Ղազարյանի մասնակցությամբ։ Մեզ ասացին, որ նա կռվի մեջ է մտել ինչ-որ շինարարի հետ, որից հետո սկսվել է ծեծկռտուք, համայնքապետը ոտքով հարվածել է մեքենաներին, քաշքշել շինարարին, գյուղացիներն էլ նրան են ծեծել։ Վերջում, մեզ հասած խոսակցությունների համաձայն, ՔՊ-ական համայնքապետին արնաշաղախ ու վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց։ MakaryanNews-ը կապ հաստատեց համայնքապետի հետ՝ լսելու նրա մեկնաբանությունը․ -Պարոն Ղազարյան, ես տեղեկացա, որ ձեր համայնքում միջադեպ է տեղի ունեցել Ձեր մասնակցությամբ, ծեծկռտուք, վիճաբանություն, Ձեզ են ծեծել, Դուք եք ծեծել։ -Օօօօ՜… Նման բան չկա, եղբայր, աշխատանքային ա եղել, ի՞նչ ծեծկռտուք, ի՞նչ բան: -Իսկ աշխատանքային ի՞նչ խնդիր է եղել, որը միջադեպի է վերածվել։ -Դե, հիմա, հեռախոսով ես էդքան բանը պատմե՞մ․․․շինարար էր, գործը լավ չէր արել, մի քիչ վրոդովվել եմ, ի՞նչ կա դրա մեջ։ -Բայց ասացին՝ գյուղով մեկ լուրջ կռիվ է եղել, և՛ Դուք եք հարվածել մարդկանց, և՛ Ձեզ են ծեծել, անգամ տարել են հիվանդանոց Ձեզ։ -Չէ, լու՞րջ։ Էդ ո՞ր հիվանդանոց են տարել, որ ես չգիտեի։ -Օրինակ՝ Էջմիածնի հիվանդանոց։ -Չէ, եղբայր, սխալ ինֆորմացիա է, ցավդ տանեմ։ -Իսկ ո՞վ է եղել այդ շինարարը, ինչի՞ց եք այդպես վրդովվել։ -Անունը մենակ գիտեմ, ընկեր։ -Հիմա Դուք վնասվածքներ չունե՞ք, ամեն ինչ նորմա՞լ է Ձեզ հետ։ -Ամեն ինչ նորմալ ա, հիմա էլ ես թաղում եմ եկել, ի՞նչ վնասվածք։ -Դե, պարտադիր չէ՝ լուրջ վնասվածք լինի, որ չկարողանաք դուրս գալ։ -Չէ, եղբայր, ասում եմ՝ չէ, էլի, նման բան չի եղել, եկեք չշարունակենք։ -Ինձ ասացին նաև, որ ոտքով խփել եք ինչ-որ մեքենաների․․․ -Նման բան էլ չկա։ -Բայց գյուղացիները լրիվ այլ բան են պատմում։ -Դե, գյուղացիներն ասում են, բա խի՞ ես զանգել ինձի, ընգեր, գյուղացիներին էլ հավատա։ Ցտեսություն, ախպերս։ -Լավ, շնորհակալություն, գյուղացիներին կհավատամ»։




















