top of page

«Քանաքեռ-Զեյթունում իրականացրեցինք սրճարանի քանդման աշխատանքներ»․ Տիգրան Ավինյան

  • Mar 14, 2025
  • 1 min read

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Մեր նպատակը պարզ է՝ Երևանը պետք է լինի հարմարավետ, կանաչ ու զարգացած քաղաք բոլորի համար։ Այս ճանապարհին շարունակելու ենք վերականգնել, բարեկարգել ու ստեղծել նոր հնարավորություններ երևանցիների համար։


Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում իրականացրեցինք սրճարանի քանդման աշխատանքներ։ Իրականացրեցինք բացազատում ՝ ավելի հարմարավետ միջավայր ստեղծելու համար։ Հանրային տարածքները պետք է ծառայեն երևանցիներին, ոչ թե զավթվեն։


Քննարկեցինք բակերի բարեկարգման ու ֆուտբոլի դաշտերի կառուցման ծրագրերը, որպեսզի մարդիկ ունենան ավելի բարեկարգ միջավայր»։

 
 
1/2991
bottom of page