Մոսկվան փորձում է Կուրսկի մարզը պաշտպանել թեթև հետևակով. բրիտանական հետախուզություն

Ռուսաստանի Կուրսկի մարզի վարչակազմը օգոստոսի 24-ին հայտարարել է БАРС- Курск կամավորական ջոկատի ստեղծման մասին։ Ապագա նորակոչիկներին խոստանում են, որ վեցամսյա պայմանագրով նրանք կծառայեն միայն Ռուսաստանի Կուրսկի մարզում։ Դրա մասին հայտնում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը X-ի միկրոբլոգում։
Ինչպես նշվում է ամփոփագրում, БАРС-ը (Боевой армейский резерв страны) ջոկատներն առաջին անգամ ստեղծվել են 2021 թվականին, ի սկզբանե դրանք նախատեսված էին ՌԴ ՊՆ-ին տրամադրել ակտիվ պահեստազորի անձնակազմ՝ պատրաստվածության բարձր մակարդակով: Ըստ զեկույցի՝ 2022 թվականի մարտից կամավորները կարող են միանալ БАРС ստորաբաժանումներին՝ կարճաժամկետ ծառայության համար։
Բրիտանական հետախուզության տվյալներով՝ БАРС ստորաբաժանումները հիմնականում թեթև հետևակային կազմավորումներ են՝ առանց ինտեգրված հրետանի և զրահատեխնիկայի: Ներկայում Ռուսաստանում կա БАРС-ի ավելի քան 30 ջոկատ:
«БАРС- Курск» կամավորական ջոկատի ստեղծումը գրեթե անկասկած Ռուսաստանի պատասխանն է 2024 թվականի օգոստոսի 6-ին մեկնարկած Ռուսաստանի Կուրսկի մարզի ուկրաինական ներխուժմանը: Դժվար թե կամավորական ուժեր ստեղծվեն, որոնք կկարողանան աջակցել ռուսական ռազմական գործողություններին հաջորդ ամսվա ընթացքում Կուրսկի մարզում։ Ըստ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության՝ հակառակ նրա, որ Չնայած Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, փորձում է իր ուժերը կուտակել Կուրսկում, ներկայում առաջնահերթությունը տրվում է Ուկրաինայի արևելքի Պոկրովսկու ուղղությանը: