Հայաստանի միակ գրական երիտասարդական թերթի ֆինանսավորումը դադարեցվել է գլխավոր խմբագիր Գուրգեն Խանջյանի հակաիշխանական դիրքորոշման պատճառով
- Elen Hovsepyan

- 2 hours ago
- 1 min read

Գրող Նառա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի «Գրեթերթ»-ի սիրելի հեղինակներ, տեղեկացնում ենք, որ իշխանությունը մեզ անհայտ ու լղոզված պատճառաբանությամբ, բայց մեզ համար պարզ պատճառով դադարեցրել է «Գրեթերթ»-ի ֆինանսավորումը։ Ինչ ասեմ, ընենց չի, որ չէինք սպասում, բայց մի քիչ էլ տխուր է, որ 19 տարվա թերթի պատմության ու ճակատագրի հետ էդպես են վարվում, բայց դե երկրի հերն են անիծում, «Գրեթերթ»-ն ինչ ա, որ վրայով չանցնեն։ Ու ցավալին այն է, որ նաև «Գրեթերթ»-ի հեղինակներից են «Գրեթերթի»-ն մեջքից խփում։ Ինչ ասեմ, ապրեք երեխեք, ապրեք․․․»:
ՄԱՄՈՒԼ.ամ-ի տեղեկություններով` 2006 թվականից եռամսյա պարբերականությամբ լույս տեսնող «Գրեթերթ»-ը, որն անկախ Հայաստանի միակ գրական երիտասարդական պարբերականն էր, ֆինանասավորումից զրկվել է նրա գլխավոր խմբագիր, գրող Գուրգեն Խանջյանի հակաիշխանական դիրքորոշման ու կոշտ հայտարարությունների պատճառով:




















