Նավասարդ արքեպիսկսպոսը հանդիպել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ
- Elen Hovsepyan

- 2 days ago
- 1 min read

Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկսպոս Կճոյանին, որն օրերս ի թիվս այլ բարձրաստիճան հոգևորականների հանդիպել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և միացել կաթողիկոսի հեռացումը պահանջող հայտարարությանը, այս ամռանը մեղադրանք է ներկայացվել։ Այս մասին հայտնում են իրավապահ համակարգում Factor TV-ի աղբյուրները։
Քրեական վարույթը նախաձեռնվել է 2024-ի աշնանը, սակայն Կճոյանին մեղադրանք է ներկայացվել մոտ 10 ամիս անց՝ այն ժամանակահատվածում, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսել էր եկեղեցու վերնախավի դեմ արշավը։




















