top of page

Միջազգային հետազոտությունը ցույց են տալիս, որ բnւլինգն ավելի լայն դրսևորումներ է ստանում առցանց տարածքում. Ժաննա Անդրեասյան

8 hours ago
1 min read

«Տեխնոլոգիաները ուսուցման գործընթացում շատ կարևոր գործիք են՝ դրանց ճիշտ և նպատակային օգտագործման դեպքում։ Գլխավոր խնդիրն այն է, որ դրական կողմերի հետ միասին, դրանք նաև բազմաթիվ մարտահրավերներ են առաջ բերել»,-ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից աշակերտական խորհրդի նիստում հայտարարել է նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով երեխաների առցանց անվտանգության ապահովման խնդրին, որը տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց այս հարցը դառնում է ավելի ու ավելի հրատապ։

Ըստ նրա, Բազմաթիվ հետազոտություններ, այդ թվում՝ 4 տարին մեկ անցկացվող PISA (Program for International Student Assessment) միջազգային հետազոտությունը ցույց են տալիս, որ օրինակ՝ բուլինգը, ավելի լայն դրսևորումներ է ստանում առցանց տարածքում, և շատ կարևոր է հասկանալ՝ որն է երեխաներին այս տիրույթում պաշտպանելու ճիշտ ձևը։ 

Նրա խոսքով, արդեն ձևավորվել է նաև համատեղ աշխատանքային խումբ՝ թիրախային անելիքները հասկանալու և համապատասխան քայլերը հստակեցնելու նպատակով։

ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, կարևորելով աշակերտների ամբողջական իրազեկվածությունը և թեմայի վերաբերյալ նրանց դիրքորոշումը՝ նախարարը մանրամասն հետաքրքրվել է, թե  աշակերտներն ինչ են մտածում բուլինգի դրսևորումների, այդ երևույթի  կանխարգելման, կիբերանվտանգության  և  առցանց տիրույթում պաշտպանված լինելու մասին, ինչպիսի վարքագիծ են դրսևորում սոցցանցերում և այլն։

Կիբերանվտանգության, բուլինգի առանձին դեպքերի, դրանց կանխման և հնարավոր ռիսկերի վերաբերյալ աշակերտները ներկայացրել են իրենց դպրոցների փորձառությունը, ինչպես նաև նախարարին ուղղել թեմայի հետ կապված մի շարք հարցեր, նաև հանդես եկել առաջարկներով:

Հատկապես ընդգծվել է դպրոցներում իրազեկման արշավների պարբերական անցկացումը, այս խնդիրների կանխարգելման ուղղությամբ հոգեբանների աշխատանքի արդյունավետության բարձրացումը, աշակերտ-դպրոց-ծնող համագործակցային կապի բարելավումը։


 
 
1/3167
bottom of page