top of page

Մենք Նիկոլ Փաշինյանին վարչապետ չենք ընտրելու. Արման Թաթոյան

  • 3 hours ago
  • 1 min read

«Հունիսի 7-ին ընտրությունները պատմական են մեր պետության ու ժողովրդի համար։ Մենք չպետք է թույլ տանք, որ Բաքվում, Մոսկվայում, Բրյուսելում կամ Վաշինգտոնում որոշեն, թե Հայաստանում ով պետք է լինի ղեկավար և իշխանություն: Այս որոշումը պետք է կայացնեն Երևանը, Գորիսը, Վանաձորը, Գյումրին, Մարտունին, մեր մյուս քաղաքներն ու գյուղերը»,-այս մասին իր ուղերձում ասել է «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը:

Նա նշել է, որ վարչապետի պաշտոնին առաջադրվելու երեք նպատակ ունի՝  հաստատել վերջնական խաղաղություն և ապահով ապագա, հաստատել  արդարություն և ունենալ զարգացած տնտեսությունը։

«Հայտարարում եմ միանշանակ՝ մենք Նիկոլ Փաշինյանին վարչապետ չենք ընտրելու և որևէ պարագայում չենք ընդունելու, որ «Քաղաքացիական պայմանագիրը» Հայաստանում դառնա իշխանություն։ Նույնքան հստակ է նաև, որ վարչապետ չենք ընտրելու Ռոբերտ Քոչարյանին։ Իսկ Սամվել Կարապետյանը չի կարող զբաղեցնել այդ պաշտոնը սահմանադրական արգելքների պատճառով։

Ընտրություններից հետո մեզ համար որոշիչ է լինելու, ոչ թե այն, թե ով որքան ձայն է  ստացել,  այլ այն, թե ով է կարող ստանձնելու Հայաստանի վարչապետի պատասխանատությունը և ղեկավարվելու բացառապես Հայաստանի ազգային շահերով։ Այդ պատճառով մենք առաջադրելու ենք իմ թեկնածությունը։

Հստակ է նաև մեկ այլ բան. չի լինելու իրավիճակ, երբ մեր պատճառով իշխանափոխությունը տապալվի»,- հայտարարել է Արման Թաթոյանը։  

 
 
1/2902
bottom of page