Մեր տնտեսական հաջողությունները մեծապես կախված են ԵԱՏՄ–ի շուկայից. Ռոբերտ Քոչարյան
- 2 minutes ago
- 1 min read

Մեր տնտեսական հաջողությունները մեծապես կախված են ԵԱՏՄ–ի շուկայից, իսկ Հայաստանի շուկայի 90 տոկոսը Ռուսաստանի շուկան է։ Այս մասին փոդքասթի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Դու չես կարող քո արտաքին քաղաքականությունը չկապել այս հանգամանքի հետ, եթե չես կապում, ուրեմն տնտեսական առումով տգետ ես, որ չես հասկանում, թե դա ինչ հետևանքների կարող է բերել։
Շատ հստակ հայտարարվում է, որ ԵԱՏՄ–ն համատեղելի չէ ԵՄ–ի հետ։ Հիմա դու մտածում ես գնալ դեպի մի միավոր, որը քեզ տնտեսական առումով ոչինչ չի տալիս, բայց քաղաքական քո հայտարարությունները ողջունում է և դրդում է քեզ հակառուսական քայլերի՞։ Քո այս քաղաքականությունը վտանգում է քո տնտեսական շահերը։ Սա լրջագույն խնդիր է։ Հայաստանում թերագնահատված է Ռուսաստանի տնտեսական ներդրումը»,–ասաց նա։




















