Վայոց ձորում դիմակավորված անձը անհանգիստ ու լարված իրավիճակ է ստեղծվել
- 2 minutes ago
- 1 min read

Արդեն ավելի քան 10 օր է՝ անհանգիստ ու լարված իրավիճակ է ստեղծվել Վայոց ձորի մարզի Մալիշկա բնակավայրում։ Գյուղի բնակիչների խոսքով՝ գիշերային ժամերին գյուղում հայտնվում է դիմակավորված անհայտ անձ, ով քարեր է նետում բնակելի տների ուղղությամբ, վնասում պատուհաններն ու դռները, քարերով հարվածում տնակներին, ինչպես նաև բնակիչներին վախեցնելու գործողություններ է կատարում։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ դիմակավորված անձը շատ արագ է տեղաշարժվում և, մինչ իրենք կամ իրավապահները կհասցնեն մոտենալ, կարողանում է հեռանալ ու թաքնվել։ Դեպքերը հիմնականում տեղի են ունենում գիշերային ժամերին՝ ժամը 00։00-ից հետո, ինչի հետևանքով գյուղում մարդիկ վախով են գիշերում և ստիպված են լինում ուշ ժամերին հետևել իրենց տներին ու բակերին։
Բնակիչներն ասում են, որ խնդրի վերաբերյալ դիմել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Եղեգնաձորի բաժին, սակայն այս պահի դրությամբ հայտնաբերել դեռևս չի հաջողվել։




















