Ալեն Սիմոնյանի շնորհավորանքը կնոջը՝ Անելյա Գուբրյանին, 26-ամյակի առթիվ
- 1 hour ago
- 1 min read

Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանի կինը՝ մոդել Անելյա Գուբրյանն, այսօր՝ սեպտեմբերի 2-ին, նշում է ծննդյան 26-ամյակը: Սիրելիի ծննդյան առթիվ Սիմոնյանը մի քանի համատեղ սելֆիներ է հրապարակել Instagram-ում:
«Շնորհավոր ծնունդդ իմ սեր»,-ֆոտոշարքին կից գրել է նա:
Հավելենք, որ զույգի նշանադրությունը կայացել էր այս տարի՝ փետրվարի 28-ին: Իսկ ամիսներ առաջ Սիմոնյանը լուսանկարով ակնարկեց, որ գրանցել են իրենց ամուսնությունը:
Ալեն Սիմոնյանը նախկինում երկու ամուսնություն է ունեցել: Նրա երկրորդ կինը լրագրող Մարիամ Մարգարյանն էր: Զույգը միասին էր 2010 թ-ից: Սիմոնյանը երկու ամուսնություններից ունի երեք զավակ:




















