top of page

Տոկիոն պահանջել է ապամոնտաժել ՌԴ Հաբարովսկ քաղաքում տեղադրված՝ Ճապոնիայի նկատմամբ ԽՍՀՄ հաղթանակին նվիրված հուշարձանը․ Ճապոնիայի վարչապետ

  • 17 hours ago
  • 1 min read

Տոկիոն պահանջել է ապամոնտաժել Հաբարովսկում տեղադրված՝ Ճապոնիայի նկատմամբ ԽՍՀՄ հաղթանակին նվիրված հուշարձանը: Այս մասին X-ի իր էջում գրել է Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին։

«Սեպտեմբերի 4-ին ՌԴ Հաբարովսկ քաղաքում տեղի է ունեցել Ճապոնիայի նկատմամբ հաղթանակի հուշահամալիրի բրոնզե արձանի բացման արարողությունը, որը պատկերում է խորհրդային զինվորի, ով ոչնչացնում է քրիզանթեմի տեսքով զինանշանի պատկերով սահմանային սյունը:

Մասնավորապես, քրիզանթեմով զինանշանը լայնորեն հայտնի է որպես Ճապոնիայի խորհրդանիշ, և դրա ոչնչացումը պատկերող հուշարձանի տեղադրումը բոլորովին անընդունելի է:

Սա հարց է, որը շոշափում է ճապոնացի ժողովրդի զգացմունքները, և կառավարությունը վճռականորեն պահանջել է ռուսական կողմից ապամոնտաժել հուշարձանը»,- գրել է վարչապետը:

 

 
 
1/3057
bottom of page