top of page

Նիկոլ Փաշինյանի իշխանության սադրիչ գործելաոճը հասավ Ազգային ժողովի դահլիճ. «Ուժեղ Հայաստան»

2 minutes ago
1 min read

Նիկոլ Փաշինյանի իշխանության սադրիչ գործելաոճը հասավ Ազգային ժողովի դահլիճ: Այս մասին նշված է «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարության մեջ՝ անդրադառնալով ԱԺ-ում այսօրվա ծեծկռտուքին:



«Երբ իշխանությունը պատասխան չունի ընդդիմության բարձրացրած կարևորագույն հարցերին, դիմում է սադրանքների։ Այսօր էլ ՔՊ-ականները չկարողացան բովանդակային պատասխան տալ առանցքային հարցին՝ ինչո՞ւ է TRIPP-ը գործարկվում մինչև Խաղաղության պայմանագրի ստորագրումը, և ի՞նչ երաշխիքներ ունի Հայաստանը, որ հերթական միակողմանի զիջումը չի հանգեցնի Ադրբեջանի նոր պահանջների։ Փոխարենը՝ փորձեցին քաղաքական բանավեճը վերածել անձնական վիրավորանքների և բախման։



Սա պատահական միջադեպ չէ։ Երբ Հայաստանի ներսում իշխանությունը սադրանքներով է փորձում լռեցնել ընդդիմությանը, իսկ Ադրբեջանի հետ հարաբերություններում գնում է միակողմանի զիջումների, հարց է առաջանում՝ ո՞ւմ շահերն է իրականում սպասարկում այս գործելաոճը։



Նիկոլ Փաշինյանին և նրա ՔՊ-ական թիմին հորդորում ենք դադարեցնել քաղաքական սադրանքներն ու պատասխանել բովանդակային հարցերին, միևնույն ժամանակ վերահաստատում, որ բոլոր սադրանքները ստանալու են համարժեք պատասխան։ «Ուժեղ Հայաստանը» թույլ չի տա, որ անձնական վիրավորանքներով և կազմակերպված սադրանքներով շեղեն հանրության ուշադրությունը Հայաստանի անվտանգությանն ու ինքնիշխանությանը վերաբերող հիմնարար խնդիրներից»,- նշված է հայտարարության մեջ:


 
 
1/3139
bottom of page