top of page

Մխիթարյանի և «Ինտերի» միջև բանակցությունները մտել են փակուղի․ աղբյուր

  • 1 day ago
  • 1 min read

Միլանի «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է ավարտել կարիերան ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:

​Ըստ հայտնի ինսայդեր և լրագրող Մատեո Մորետոյի տեղեկությունների՝ հայ ֆուտբոլիստի պայմանագրային իրավիճակը միլանյան ակումբի հետ շարունակում է բարդ մնալ: 37-ամյա խաղացողի գործող համաձայնագրի ժամկետն ավարտվում է 2026 թվականի հունիսի 30-ին, սակայն նոր պայմանագրի կնքման շուրջ կողմերի միջև ընթացող բանակցությունները մտել են փակուղի։

​Աղբյուրն ընդգծում է, որ եթե Մխիթարյանին չհաջողվի նոր պայմանագրի շուրջ վերջնական համաձայնության գալ «Ինտերի» հետ, կիսապաշտպանը կարող է լրջորեն դիտարկել կարիերան ավարտելու տարբերակը:

​Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր» է տեղափոխվել 2022 թվականին «Ռոմայից»՝ ազատ գործակալի կարգավիճակով:

Ընթացիկ մրցաշրջանում հայ կիսապաշտպանը միլանյան գրանդի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 30 հանդիպում, որոնցում դարձել է 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

 
 
1/2759
bottom of page