top of page

Հանուն մեծ փոփոխության ու վերակառուցվող Հայաստանի. Նարեկ Կարապետյանը կատարեց իր ընտրությունը

  • 2 hours ago
  • 1 min read

«Քվեարկեցի հանուն մեծ փոփոխության, վերակառուցվող Հայաստանի, Հայաստանի, որտեղ հայերը հիմնականում զբաղված են իրենց երկիրը վերակառուցելով, ոչ թե իրենց վատություն անելով, կռվելով, հակադրվելով»,-Լոռու մարզի Տաշիր քաղաքի 25/25 տեղամասում քվեարկելու հետո լրագրողներին ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։

Ըստ նրա, պետք է սկսել միասին երկիրը դարձնել զարգացող երկիր, ոչ թե հակադրություններով զբաղվել ու  կյանքը դժվարացնել։

«Պետք է ստեղծենք այնպիսի ուժեղ երկիր, որ մյուս սերունդներն էլ ավելի ուժեղացնեն, ոչ թե նույն խնդրի առաջ կանեն»,- ասաց Նարեկ Կարապետյանը։ 

Նա կոչ արեց անպայման մասնակցել  ընտրության և մեծ փոփոխություններ բերել. «Եթե մեր քաղաքացիները ժամանակ չեն գտնում գնալ ընտրության, նրանց ճակատագիրը որոշվում է այլ ձև։ Եթե ուզում եք առաջիկա 5 տարվա ընթացքում ձեր, երկրի զարգացման ճակատագիրը որոշեք, գնացեք ընտրության, 10 րոպե է։ Այսօր մեր հասարակությունը մի կարևոր գործ ունի՝ անպայման մասնակցել ընտրության, իրենց ցանկությամբ կատարել ընտրություն»։ 

 
 
1/2907
bottom of page