top of page

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկն ընդգրկվեց «Աջակցելով առողջ ապրելակերպին» անվանակարգի աշխարհի լավագույն դպրոցների տասնյակում

  • 3 hours ago
  • 1 min read

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկը միջազգային ճանաչում է ստացել՝ ընդգրկվելով կրթության ոլորտի հեղինակավոր World's Best School Prizes 2026 («2026թ․ աշխարհի լավագույն դպրոցներ» մրցանակ) մրցանակաբաշխության Supporting Healthy Lives անվանակարգի («Աջակցելով առողջ ապրելակերպին») առաջին տասնյակում և դառնալով աշխարհի լավագույն դպրոցներից մեկը։


Մրցանակաբաշխությունն անցկացնում է T4 Education համաշխարհային կազմակերպությունը, որը միավորում է  ուսուցիչների և դպրոցներ ամբողջ աշխարհից՝ կրթության որակը բարելավելու նպատակով։



Ինչպես նշեց «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի տնօրեն Ալեքսանդր Գրիգորյանը,  այս հաղթանակը պարզապես մրցանակ չէ, այլև միջազգային մասնագիտական հանրության կողմից տրված բարձրագույն գնահատական։ 


«Այս հավաստագիրը վկայում է, որ մեր համալիրի գործունեությունը, արժեքները և կրթական մոտեցումները գնահատվել են միջազգային մասնագիտական հանրության կողմից և դասվել աշխարհի լավագույն փորձերի շարքում։ Սա բարձրագույն գնահատականն է այն աշխատանքին, որը մենք տարիներ շարունակ կատարել ենք հավատով, նվիրումով և մեծ պատասխանատվությամբ», - նշեց Ա․ Գրիգորյանը։


«Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկը գործում է 2019 թվականից։ Այն իր մեջ ներառում է դպրոց՝ փակ լողավազանով, մանկապարտեզ, մինի-ֆուտբոլի համար նախատեսված բաց խաղադաշտ, փակ սահադաշտ, մարզաառողջարանական կենտրոն՝ խաղային մարզաձևերի համար նախատեսված 2 ունիվերսալ մարզադահլիճներ, մարզասարքերի ընդհանուր մարզասրահ:



Դպրոցում կրթությունն իրականացվում է տարրական, հիմնական ու միջնակարգ դպրոցի հանրակրթական ծրագրերով (1–12 դասարաններ)՝ ռուսերենի և անգլերենի խորացված ուսուցմամբ։     

Հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայություն

Հեռ.՝ (374 10) 29 47 60

Էլ.փոստ՝ press@gazpromarmenia.am

 
 
1/2939
bottom of page