top of page

Ինչո՞ւ են ձերբակալել «Հաղթանակ» դաշինքի կողմնակիցներին․ մանրամասներ

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Nov 18, 2025
  • 1 min read

Երեկ հայատարարվեց, որ ձերբակալել են «Հաղթանակ» դաշինքի անդամներին և կողմնակիցներին։

«Հաղթանակ» դաշինքի անդամների և կողմնակիցների տներում կատարված խուզարկություններից հետո 10 անձ ձերբակալվել էր։ 

Ինչպես հայտարարվեց՝ մի շարք անձանց գաղտնալսել են և մեղադրանքի հիմքում դրել այնպիսի խոսակցություններ, որոնք կենցաղային բնույթի են և կապ չունեն նախընտրական գործընթացների հետ:

MediaHub-ը թեմայի վերաբերյալ դիմեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարիա Օհանջանյանին մանրամասներ իմանալու նպատակով։ Մեզ հետ զրույցում Օհանջանյանը նշեց, որ ընտրակաշառք ստանալու, տալու և ընտրակաշառքի միջնորդության դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթներով մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունի 5 անձ։ Նրանց նկատմամբ ընտրվել են անազատության հետ չկապված խափանման միջոցներ։

Էմմա Մարտիրոսյան

bottom of page