top of page

«Կիևը հաստատել է, որ խաղաղության ծրագրի նոր նախագիծը համապատասխանում է իր շահերին». Սպիտակ տուն

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 9 hours ago
  • 1 min read
ree

Ժնևյան բանակցություններում ուկրաինական պատվիրակության ներկայացուցիչներն իրենց ամերիկացի գործընկերների հետ զրույցում հաստատել են, որ ուկրաինական ճգնաժամի կարգավորման ծրագրի նոր տարբերակը համապատասխանում է ազգային շահերին։ Այս մասին ասվում է Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ։

Փաստաթղթում նշվում է, որ Ուկրաինայի ներկայացուցիչները հայտարարել են, որ ներկայիս նախագիծն արտացոլում է իրենց ազգային շահերը և ապահովում է հավաստի և իրագործելի մեխանիզմներ Ուկրաինայի անվտանգությունն ապահովելու համար՝ թե՛ կարճաժամկետ, թե՛ երկարաժամկետ հեռանկարում։

«Ուկրաինական պատվիրակությունը հաստատել է, որ հանդիպման ընթացքում մանրամասնորեն քննարկվել են իրենց բոլոր հիմնական մտահոգությունները՝ անվտանգության երաշխիքները, երկարաժամկետ տնտեսական զարգացումը, ենթակառուցվածքների պաշտպանությունը, նավագնացության ազատությունը և քաղաքական ինքնիշխանությունը»,- նշվում է փաստաթղթում։

Նոյեմբերի 23-ին Ժնևում ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Եվրոպայի պաշտոնյաները քննարկել են ուկրաինական հակամարտության կարգավորման խաղաղության ծրագիրը։ Տեղի ունեցած խաղաղության բանակցություններից հետո կողմերը պատրաստել են «խաղաղության վերաբերյալ շրջանակային համաձայնագրի թարմացված և վերանայված նախագիծ»։

1/2493
bottom of page