top of page

«Սամվել Կարապետյանի գործով գործընթացը աշխարհում ամենաարագընթացն է». Գոհար Մելոյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Nov 15, 2025
  • 1 min read

Սահմանադրագետ Գոհար Մելոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ավելի արագ, քան Ֆորմուլա 1-ի վարորդները


1. 2025 թվականի նոյեմբերի 13-ին Վճռաբեկ դատարանը հրապարակում է ազգային բարերար Սամվել Կարապետյանի գործով իր որոշումը։


2. Նույն օրը որոշումը ուղարկվում է ՀՀ գլխավոր դատախազություն։


3. Նույն օրը այն ստացվում է ՀՀ գլխավոր դատախազությունում։


4. Նույն օրը դատախազությունից որոշումը փոխանցվում է ՀՀ քննչական կոմիտե։


5. Նույն օրը այն ստացվում է քննչական կոմիտեում:


6. Նույն օրն այն հանձնվում է Սամվել Կարապետյանի գործով քննչական խմբի ղեկավարին։


7.Նույն օրը քննչական խմբի ղեկավարը հասցնում է ամբողջությամբ ընթերցել ավելի քան 100 էջանոց որոշումը, վերլուծել Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները:


8.Նույն օրը վերջինս դրանք ներառում է իր՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդության մեջ։


9. Նույն օրը նա տպում և ստորագրում է միջնորդությունը։


10.Նույն օրը Դեղատան փողոցից շարժվում է դեպի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող Հակակոռուպցիոն դատարան և, չնայած մայրաքաղաքի հայտնի խցանումներին, ժամը 18:27-ին մուտք է անում դատարան՝ ներկայացնելով միջնորդությունը։


Ցանկացած մեկը, ով երբևէ առնչվել է՝ Վճռաբեկ դատարանի որոշումների ստացման, հանձնման, փոխանցման գործընթացին, դրանց հիման վրա փաստաթղթերի կազմման և աշխատանքային օրվա ավարտին Երևանում տեղաշարժվելու իրականությանը, կհաստատի՝ Սամվել Կարապետյանի գործով գործընթացը ողջ աշխարհում ԱՄԵՆԱԱՐԱԳԸՆԹԱՑն է»:

bottom of page