top of page

Ջերմուկում, Սիսիանում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում․ իրականացվում են մաքրման աշխատանքներ

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Nov 26, 2024
  • 1 min read
ree

Նոյեմբերի 26-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։Գորիսի, Կապանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

1/2452
bottom of page