ԱՄՆ-ի ներկայացուցիչն այցելել է Իսրայել. կքննարկվի նաև Իրանի հարցը
- Elen Hovsepyan

- 4 hours ago
- 1 min read

ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարության գեներալ Բրեդ Քուփերը շաբաթ օրը ժամանել է Իսրայել, որտեղ հանդիպելու է Իսրայելի պաշտպանության բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Քուփերի այցը նպատակ ունի համակարգելու Իրանին հնարավոր հարվածի պատասխանները և հաջորդում է «Մոսադի» ղեկավար Դեյվիդ Բարնեայի` անցյալ շաբաթ Վաշինգթոն կատարած այցին, հայտնում է «Հաարեց» թերթը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը մեծանում է, այդ թվում՝ «USS Lincoln» նավի ներկայությամբ, որը ուղևորվում է դեպի Պարսից ծոց։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ օրը հայտարարեց, որ մեծ ռազմածովային ուժեր են ուղևորվում դեպի Իրան։
«Այնտեղ մեծ նավատորմ է ուղևորվում, և կտեսնենք, թե ինչ կլինի»,- լրագրողներին ասել է Թրամփը «Air Force One»-ում։ «Ես կնախընտրեի, որ ոչինչ չպատահի»,- հավելել է նա։




















