Փոխվարչապետի պաշտոնի մասին ընդհանրապես որևէ խոսակցություն տեղի չի ունեցել. Կարեն Կարապետյանն էլ ինձ հետ խոսել է Սերժ Սարգսյանի անունից. Փաշինյան
- Elen Hovsepyan

- 2 hours ago
- 1 min read

Կարեն Կարապետյանը եկել է և խոսել է Սերժ Սարգսյանի անունից, ասել է, որ ինձ ազատում են և հեղափոխական պրոցեսը չի շարունակվում, ես ասել եմ, որ բացառվում է։ Իսկ փոխվարչապետի պաշտոնի մասին ընդհանրապես որևէ խոսակցություն տեղի չի ունեցել: Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես դեսպանների հետ հանդիպում եմ արել հեղափոխության ժամանակ, նրանք ասել են՝ կարող ենք աջակցել, ես ասել եմ՝ դա ինձ համար անընդունելի է»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանն օրերս հայտարարել էր որ Փաշինյանը 2018-ի շարժման ժամանակ ՀՀ-ում ԵՄ դեսպանին ասել է, որ իրեն առաջարկել են փոխվարչապետի պաշտոն։
«Ո՞վ էր իրեն առաջարկել։ Գալու է ժամանակ, երբ խոսելու են մարդիկ, որոնց մոտ գնացել է Սվիտալսկին և ասել, որ սրան առաջարկել են փոխվարչապետի պաշտոն։ Ինձ համար էլ է անհասկանալի՝ ո՞վ է առաջարկել նման պաշտոն, ես չեմ առաջարկել»,- ասել էր երրորդ նախագահը




















