top of page

«Գյումրիում Նիկոլը չի կարող հաղթել, բայց կարող է գողանալ հաղթանակը»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

  • Writer: 24timeam
    24timeam
  • Mar 16
  • 1 min read

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի թելեգրամյան գրառումը․ «Մեկ անգամ ասել եմ, հիմա նորից կկրկնեմ` Գյումրիում Նիկոլը չի կարող հաղթել, բայց կարող է գողանալ հաղթանակը:

Իշխանությունները լծվել են այդ գործին` Գյումրին վերածելով քարոզչական ամենակեղտոտ տեխնոլոգիաները կիրառելու և վարչական ռեսուրը գործի դնելու փորձադաշտի:

Նրանց գործունեության մեջ կա ամեն ինչ, բացի գյումրեցիների հանդեպ հարգանքի թեկուզ չնչին կաթիլի: Այդպես է նախապատրաստվում և արդեն իսկ իրագործվում Գյումրու մեծ գողությունը:

P.S. Գյումրում չես գտնի մեկին, ով չանիծի Նիկոլին ու նրա իշխանությունը: Բայց շատերը համոզված են, որ Սարիկը այլ է, «քաղքի տղա է»… Ոչ, սիրելի գյումրեցիներ` քաղքի տղա չէ: Գուցեև էր, բայց դա մինչ Նիկոլի հետ գործ բռնելն ու նրա գործիքը դսռնալը: Հիմա նա սովորական նիկոլ է»:

bottom of page