Նիկոլ, քեզ քո ենթակաները խաբում են՝ դու վաղուց չունես ժողովրդի վստահությունը, ավելին՝ շատերը քեզանից պարզապես զզվում են. Սուրենյանց
- Elen Hovsepyan
- Aug 24, 2024
- 1 min read

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է.
««Նիկո՜լ, դուրս արի «ծուռ հայելիների թագավորությունից»։
Բանից պարզվում է, որ Ռուբինյանց 2 շենքի 9-րդ հարկի բնակիչ 71-ամյա Ալբերտ Առստամյանը, տեսնելով Փաշինյանին, տնից վերցրել է խնձորն ու նետել նրա ուղղությամբ։Դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան, Ալբերտ Առստամյանին ձերբակալել են:Քաղաքականության մեջ բռնությունը բացարձակապես չեմ խրախուսում, ավելին կարծում եմ՝ չպետք է տրվել Փաշինյանին նման «խնձորային նվերներ» անելու գայթակղությանը:Բայց նման բաներ տեղի են ունենում աշխարհի բոլոր երկրներում, հատկապես՝ ոչ պոպուլյար ղեկավարների հետ:Փաշինյանի յուրաքանչյուր տեղաշարժ, հատկապես՝ Երևանում, ուղեկցվելու է նման «փորձանքով», որովհետև նա իր հակավարկանիշով արդեն գերազանցում է բոլորին:Նիկոլ, քեզ քո ենթակաները խաբում են՝ դու վաղուց չունես ժողովրդի վստահությունը, ավելին՝ շատերը քեզանից պարզապես զզվում են, դուրս արի «ծուռ հայելիների թագավորությունից»: Դա ադեկվատ որոշումներ կայացնելու հիմնական նախապայմանն է»: